Մեկ շաբաթում բանկերի կողմից տեղաբաշխվել է 34.8 մլն դոլար


2015թ-ի հուլիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62,810,745 դոլար 478.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 70,845,798 ԱՄՆ դոլար480.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 9,350,000 ԱՄՆ դոլար 479.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 480.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!