Նախնադարյան շրջան



Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ «Հայաստան» անունը կապվում է Հայկ նահապետի անվան հետ, ով հայոց երկրի հիմնադիրն է։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է հայ ժողովրդի ինքնանվանումը կապել խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը՝ Արևմտյան Եփրատի ջրահավաք ավազանից մինչև Սև ծով՝ ներառելով Արևելա-Պոնտական լեռները։
Հայկական լեռնաշխարհը[2]։ հնագույն մարդու նախնական բնակեցման տարածաշրջաններից մեկն է։ Այստեղ կանքարի դարի բոլոր փուլերին (պալեոլիթ կամ հին քարի դար՝ մինչև մ.թ.ա. 12-րդ հազարամյակ, մեզոլիթ կամ միջին քարի դար՝ մ.թ.ա. 12-րդ հազարամյակ-մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր, նեոլիթ կամ նոր քարի դար՝ մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր-մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսեր), ինչպես նաև պղնձի-քարի (մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսեր-մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջեր), բրոնզի (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ-մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) և երկաթի դարերին(մ.թ.ա. 2-րդ հազարամյակ-մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսեր) վերաբերող հուշարձաններ։
Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին հին քարի դարը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 հզ. տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայանններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Մեր հայրենիքի բնակեցման սկզբնակետերից մեկն այսօր, ըստ վերջին տվյալների, կարելի է համարել Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը։ Այս հնավայրի տարիքը մոտ 1.8 միլիոն տարի է։ Այն Արևմտյան Եվրասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում հատկապես Ազոխի քարայրն ԱրցախումԱրտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։ Ստորին քարի դարի ավարտը համարվում է սառցակալման 4-րդ դարաշրջանը։
Ժայռապատկեր Գեղամա լեռներիքարանձավներում
Միջին հնաքարի (պալեոլիթի) ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։
Վերին հին քարի դարն ընդգրկում է մոտ 40000-12000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան մասերում՝ Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհումՏիգրիսի ավազանում և այլուր։
Հայկական լեռնաշխարհի միջին քարի դարի և նոր քարի դարի սկզբնափուլի (10000-8000) հուշարձաններն առայժմ թույլ են ուսումնասիրված։ Դրանց թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում։
Նոր քարի դարը, նորագույն ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի տարածքում թվագրվում է մ.թ.ա. 10 հզ-ից մինչև 6-րդ հզ-ի կեսերն ընկած ժամանակաշրջանով։ Մ.թ.ա. 8 հզ.-ի վերջերից արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. 10-րդ հզ.-ից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»։

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!