Սուրճը կաթի հետ օգտագործելուց առաջացնում է կարիես


Եթե դուք ձեր ատամներում հայտնաբերել եք մի քանի նոր անցք, ապա դրա պատճառը կարող է լինել ձեր սիրելի սուրճը:



Ատամնաբույժ Հայդի Հակետը իր փորձից ելնելով հայտարարել է, որ սուրճը կարող է կարիեսի առաջացման պատճառ դառնալ:
Նրա հիվանդներից շատերն աշխատանքային օրն անցկացնում են համակարգչի մոտ և հաճախ են խմում կաթով սուրճ: Շաքարի պարունակությունը կաթի մեջ խառնվելով թքի հետ բերանի խոռոչի բակտերիաներին օգնում է առավել ակտիվ զարգանալ: Կաթով սուրճի օգտագործումը վերջին 5-7 տարիների ընթացքում վատացրել է նրա շատ հաճախորդների ատամների վիճակը:

Կարիեսն առաջանում է հիմնականում Streptococcus mutans բակտերիաներից: Այդ բակտերիան տրոհում է շաքարն ու ածխաջրերը թթվեցնում է, ինչն էլ ավիրում է ատամի էմալը և առաջացնում կարիես: Եթե լակտոզան բերանի խոռոչում մնում է 15 րոպե, դա նորմալ է: Բայց եթե մարդ օրվա ընթացքում շատ անգամներ է խմում կաթով սուրճ, այդ դեպքում ատամների հետ կապված խնդրից դժվար է խուսափել:

Ինչպե՞ս խուսափել սուրճի հետևանքով ատամների ունեցած խնդրից:


1. Ատամնաբույժը խորհուրդ է տալիս կաթով սուրճ խմելուց հետո ջուր խմել: Դա կչեզոքացնի թթվայնությունը:

2. Որպես ջրի այլընտրանք կարելի է օգտագործել առանց շաքարի մաստակ, որը խթանում է թքարտադրությունը և իջեցնում թթվայնությունը:

3. Կաթի, մեղրի և քաղցրեղենի սիրահարներին կարիեսի դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում բերանի խոռոչը լվանալ ֆտորով:


Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!