Մոդել Շուշան Երիցյանը՝ «Բախտաբերում»


Օրեր անց «Բախտաբեր» հեռուստասերիլում հեռուստադիտողը ականատես կլինի մոդել Շուշան Երիցյանի դերասանական խաղին: Esem.am-ի հետ զրույցում Շուշանն ասաց, որ «Սիրո գերին» հեռուստանովելում հանդես գալուց հետո մի շարք առաջարկներ է ստացել, սակայն նախապատվությունը հենց «Բախտաբերին» է տվել, քանի որ կարծում է՝ աշխատելու է «ամենապրոֆեսիոնալ թիմերից մեկի հետ»:
«Խաղում եմ այնպիսի դերասանների հետ, որ օրեցօր ինքնըստինքյան կատարելագործվելու եմ»,- ընդգծեց Շուշանը, ում խոսքով՝ Շանթ հեռուստաընկերության հետ որևէ կոնֆլիկտ չի ունեցել ու այժմ էլ լավ հարաբերությունների մեջ է նրանց հետ:
Ըստ մոդելի՝ նոր կեպարը տարբերվում է նախորդներից: «Հասարակ աղջկա եմ մարմնավորում: Անին՝ իմ հերոսուհին, չնայած իր ոչ բարեկեցիկ կյանքին, միշտ շնորհակալ է ունեցածի համար, ժպտերես է, բարի ու մի քիչ էլ միամիտ,- հայտնեց Շուշանը՝ ավելացնելով,- կերպարս սկզբում զարգանում է Սարգիս Գրիգորյանի հետ. ի դեպ, Սարգիսն իր խաղով ինձ տրամադրում է ավելի հեշտ մտնել դերի մեջ»: 

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!