20 իմաստուն միտք երջանկության մասին




1. Միայն նրանք են երջանիկ, ովքեր տառապում են իրենց զգացմունքներից, որոնք ստանում են հարվածների պես և ճաշակում որպես անուշեղեն: Մոպասան

2. Մենք կարող ենք ուրիշի երջանկությամբ վարակվել ճիշտ այնպես, ինչպես հիվանդությամբ, սակայն, ցավոք, երջանկությունը համաճարակներ չի հարուցում: Նևյո

3. Թեպետ բախտը սիրում է մեզ պարգևել իր բարեհաճությունը, սակայն այն երկչոտ սիրուհու նման հարկադրում է մեզ պայքարել հանուն իրեն: Բոուվի

4. Երջանկությունը նման է ալմաստի, բավականությունը՝ ջրի կաթիլի: Բուֆլեր

5. Երջանիկ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց և ավարտվում կրքով: Պասկալ

6. Երջանկության և ուրախության հիմնական տարբերությունն այն է, որ երջանկությունը պինդ մարմին է, իսկ ուրախությունը` հեղուկ: Սելինջեր

7. Երջանկության աղբյուրը նվիրվածությունն է, բայց ոչ հաճույքը, սերը, բայց ոչ հեշտասիրությունը: Լակորդեր

8. Բախտը կյանքում մի անգամ թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց շատ դեպքերում մարդն այդ ժամանակ նստած է լինում հարևան գինետանը և չի լսում այդ թակոցը: Մարկ Տվեն

9. Ով երջանկություն է փնտրում շքեղության ու սանձարձակ կյանքի մեջ, նման է նրան, ով մոմի առկայծումը գերադասում է արեգակի փայլից: Նապոլեոն I

10. Հարմարավետության մեջ երջանկություն չկա: Երջանկությունը տառապանքով է գնվում: Մարդը միշտ էլ տառապանքով է վաստակում երջանկությունը: Դոստոևսկի

11. Եթե երբևէ երջանկություն որոնեք և գտնեք, այդժամ ակնոցը որոնող պառավի նման Դուք կհասկանաք, որ այն միշտ եղել է Ձեր քթին: Հենրի Շոու

12. Դժբախտությունը երբեք չի ընկճի նրան, ում չի խաբել երջանկությունը: Բեն Ջոնսոն

13. Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ այն ինքը լողում է դեպի քեզ, մի՛ տրտնջա, երբ այն շրջանցում է քեզ: Սերվանտես

14. Երջանկության աստվածուհին՝ Ֆորտունան, հաճախ կուրացնում է նրանց, ում երջանկացնում է: Ցիցերոն

15. Երջանիկ լինելու համար մարդկանցից պետք է խնդրել միայն այն, ինչ նրանք ի վիճակի են տալ: Տրիստան Բեռնար

16. Բարձրագույն է լինում միայն այն երանությունը, որը հառնում է հուսահատության խորքերից: Ստեֆան Ցվայգ

17. Տխմարը երջանկությունը որոնում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին: Օպենհեյմ

18. Երջանկությունը լավ առողջություն ու վատ հիշողություն ունենալն է: Ֆեյեր

19. Երջանկության իրական արժեքն իմանում են միայն այն ժամանակ, երբ այն արդեն անհետացել է: Զանդերս

20. Երջանիկներից ամենաերջանիկը նա է, ով կարող է երջանկացնել: Դյումա հայր


Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!