13 համաշխարհային կարևորության գյուտ, որի հեղինակները հայեր են




Ձեզ ենք ներկայացնում անչափ հետաքրքիր և ճանաչողական նյութ, որը պատմում է հայ կարկառուն գիտնական, գյուտարարների մասին, որոնց գյուտերը համաշխարհային ճանաչում են ստացել և ինչու ոչ՝ մեծ հետք թողել քաղաքակրթության զարգացման մեջ:

Հավատացնում ենք, որ այս գյուտերից շատերը դուք ամեն օր օգտագործում եք, բայց երբեք մտքներովդ չի անցել, որ գյուտարարը հայ է:



1. 1564թ. Վենետիկում Անտոն Սուրյանը ստանում է արտոնագիր` խորտակված նավերը Ադրիատիկ ծովից դուրս բերելու գործում առաջարկած շինվածքների, մեթոդների և կատարած աշխատանքների համար, իսկ նրա որդին` Հովսեփ Սուրյանը, 30 արտոնագիր է ստանում տարբեր գյուտերի համար:

2. Ծագումով Ստամբուլից, ազգությամբ հայ, երիտասարդ քիմիկոս Քրիստափոր Տեր- Սերոբյանը 1864թ. ստեղծում է ամերիկյան դոլարի կանաչագույն ներկը, որն անհնար էր կեղծել:



3. 1894թ. Լվովում ապրող Հովհաննես Լուկաշևիչը (Ղուկասյան) Գերմանիայում արտոնագրում է կերոսինային լամպի գյուտը, որը մինչև էլեկտրական հոսանքի դարաշրջանի սկիզբը լուսավորում էր ողջ Եվրոպան և Ամերիկան:



4. Գաբրիել Կազանջյանին է պատկանում 1908թ. ներկայացված և 1911թ. արտոնագիր ստացած մազերի չորացման սարքի` ֆենի գյուտը:


5. 1913թ. Արմեն Դալաքրանյանը ԱՄՆ-ում արտոնագիր է ստանում գորգագործության ավտոմատ դազգահի ստեղծման համար:







Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!