Դիմա Բիլանի տունը թալանել են...



Մոսկվայի ոստիկանությունը հետաքննում է Ռասկազովկա գյուղում ռուս փոփ աստղ Դիմա Բիլանի (Վիկտոր Բելան) տանը գողություն կատարելու դեպքը: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», հայտնել է Մոսկվայի ոստիկանության մամլո խոսնակ Անդրեյ Գալիակբերովը: Դեպքի վայր ժամանած հետաքննիչները հարցաքննել են տան տիրոջն ու անվտանգության աշխատակցին, հետազոտել դեպքի վայրն ու մատնահետքեր վերցրել: Այս պահի դրությամբ պարզվում են հանցագործության հանգամանքներն ու կազմվում է գողացված ապրանքների ցուցակը: Որոշվում է «գողություն» հոդվածով քրեական գործի հարուցման հարցը:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!