Այն, ինչ նա երազում է տեսնել սեքսի ժամանակ





Մի տեսակ անսովոր է հնչում, սակայն նման անմոռանալի տեսարան ապահովելով, դու վերջնականապես կգերես նրան՝ դառնալով նրա երազների կինը:

Դու թերևս գիտես, որ սեքսի ընթացքում տղամարդիկ սիրում են նայել աղջկա դեմքին ու կրծքին: Մինչդեռ սեքսոլոգներն ասում են, որ սա նրանց միակ նախասիրությունը չէ: «Տղամարդիկ անչափ գրգռվում են սեփական ներթափանցումները դիտելիս»,- պարզաբանում է գիտությունների դոկտոր Յան Քերները: Ըստ էության, տղաներն այդ տեսարանն անչափ սեքսուալ են համարում: Մենք խնդրեցինք մասնագետներին ավելի մանրամասն պարզաբանել այս հարցը՝ սեռական կյանքն ավելի հետաքրքիր ու անմոռանալի դարձնելու նպատակով:



Ինչու է այդ տեսարանը նրան այդքան գրավում

Փոքր-ինչ տարօրինակ է հնչում այն փաստը, որ տղամարդուն առհասարակ կարող է դուր գալ հետևել, թե ինչպես է իր առնանդամը ներթափանցում կնոջ մեջ: Սակայն մասնագետների պարզաբանումներից հետո ամեն ինչ ավելի հասկանալի է դառնում: «Դա ուղղակիորեն կապված է տղամարդու սեռական կարողությունների հետ,- ասում է դոկտոր Քերները,- սեփական առնանդամը կնոջ ներսում տեսնելը հերթական անգամ ապացուցում է, որ նա ունակ է կնոջը հաճույք պատճառել»:

Բացի այդ, տղաներին գրգռում է նաև այն, որ նման տեսարանները «անթույլատրելիների» շարքից են: «Սովորաբար մարդիկ զբաղվում են սեքսով մթության մեջ, ծածկոցի տակ կամ այնպիսի դիրքերում, որոնք թույլ են տալիս նախ և առաջ ուսումնասիրել կնոջ դեմքն ու մարմինը,- նշում է դոկտոր Քերները,- ուստի այն դիրքերը, երբ նա հնարավորություն ունի մանրամասն հետևել սեփական ներթափանցումներին և ուսումնասիրել բուն պրոցեսը, նոր ու անսպասելի փորձառություն են»: Նման անսովոր տեսարանին ականատես լինելը տղամարդու համար հավասարազոր է տաբու խախտելուն, որն ի հավելումն մեծ սեքսուալ հաճույք է պատճառում նրան:



Ինչպես պարգևել նրան այդ հաճույքը

Եթե ցանկանում ես վերահսկողությունը ձեռքդ վերցնել, հեծնիր նրան, հետ ձգվիր և ձեռքերդ դիր նրա ազդրերի վերին հատվածի վրա: Դա հնարավորություն կտա նրան ուսումնասիրել քո կոնքային հատվածը, և դու լիովին կլինես ուշադրության կենտրոնում. «Սա ամենասեքսուալ դիրքերից մեկն է, որ կարելի է փորձել: Այս դիրքում տղամարդը կարող է տեսնել՝ ինչպես է իր առնանդամը ներթափանցում կնոջ մեջ և միաժամանակ հետևել նրա վերուվար շարժումներին»,- հուշում է «Կրքոտ սեքս. ավելի քան 200 հմտություն» գրքի համահեղինակ Ջեյմի Վաքսմանը:

Իսկ եթե ուզում ես, որ գլխավորը լինի նա, փորձիր հետևյալ դիրքը. թող նա մոտենա քեզ հետևից և գլուխդ թեքի ներքև՝ դեպի մահճակալը: Դա թույլ կտա ճկել մարմինդ այնպիսի անկյան տակ, որտեղից նա կարող է հեշտությամբ տեսնել իր ներթափանցումները: «Ուրախալին այն է, որ այս դիրքերը կրկնակի արդյունավետ են,- պարզաբանում է Վաքսմանը.- դրանք ապահովում են նրա երազած շոուն և միևնույն ժամանակ շատ հարմար են կնոջն օրգազմի հասցնելու համար»: Իսկ ինչո՞ւ չօգտագործել երկուսիդ էլ հաճույք պատճառելու հնարավորությունը:



Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!