LG-ն կցուցադրի ճկուն, փաթաթվող էկրանով հեռուստացույցը 2016թ.-ին (ֆոտո)


Բարակ ու ճկուն հեռուստացույցները արտադրողների և գնորդների վաղեմի երազանքն էր: Մինչ այժմ ստեղծված սարքավորումները շարունակում են մնալ նախատիպերի մակարդակին, իսկ դրանց զարգացմամբ շարունակում են զբաղվել բոլոր առաջատար արտադրողները, ինչպիսին Sony-ին, Samsung-ը և LG-ն էին: Ի դեպ, հարավկորեական LG ընկերությունը վերջին տարիներին բոլոր հնարավոր միջոցառումներին ցուցադրում էր ամենաանհավանական հեռուստացույցները, որոնք ապշեցնում են իրենց ձևերով և հնարավորություններով: Եվ ահա, հունվարին կայանալիք հերթական CES 2016 ցուցահանդեսի ժամանակ LG-ն կցուցադրի 55 դյույմանոց հեռուստացույցը, որը շատ հեշտությամբ հնարավոր է կախել պատին կամ փաթաթել ու դնել ցանկացած վայրում, քանի որ նման տեսքով հեռուստացույցը ավելի քիչ տարածություն է զբաղեցնում: LG-ում վստահ են, որ OLED-դիսփլեյների արտադրությունը նոր թափ կտա արդյունաբերության զարգացմանը: Ենթադրվում է, որ նման սարքավորումները կարող են տեղաշարժվող էկրանների դեր տանել, բավական է միայն դրանք փաթաթել և նոր վայրում տեղադրել:


Եթե սարքավորման արդեն աշխատող տարբերակը ներկայացնեն 2016թ.-ի հունվարին, ապա արդեն 3-4 տարվա ընթացքում նման հեռուստացույցները կարող են լայնամասշտաբ արտադրության ուղարկվել:


Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!