Նոյեմբերի 1-ին Երկրի վրա սպասվում է մագնիսական փոթորիկ





Արեգակի մակերևոյթին հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած կորոնալ զանգվածի պայթյունից հետո նոյեմբերի 1-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի հելիոֆիզիկական ծառայությունը:

«Արգակի սկավառակի վրա նկատվում է յոթ բիծ: 2443-րդ հատվածում գրանցվել է ռենտգենի երրորդ դասի 11 բռնում: Պայթյունային ակտիվությունը ցածր է, սակայն Երկրի գեոմագնիսական դաշտի ալեկոծումը ակնկալվում է նոյեմբերի 1-ին», - ասվել է հաղորդագրության մեջ:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!