Կիտրոնը՝ ի նպաստ գեղեցկության



Կիտրոնն ունի յուրահատուկ հատկություններ, որոնք օգտագործվում են կոսմետոլոգիայում։ Ընդ որում՝ կիտրոնի միջոցով մաշկի խնամքը կարելի է կազմակերպել ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև տնային միջոցներով։

1. Որպեսզի նվազեցնեք դեմքի սև կետիկները, բավական է օրը մի քանի անգամ մաշկի խնդրահարույց հատվածները շփեք կիտրոնի բարակ կտորով։ Նույնը կարելի է անել ամռանը, երբ մաշկն առավել փայլուն է դառնում և քրտնում է։


2. Դեմքի չոր մաշկի սնուցման, ինչպես նաև դրա երիտասարդացման ու մաքրման համար պատրաստեք հետևյալ հեղուկը։ Վերցրեք 120-140 մլ սերուցք և ավելացրեք ձվի հարած դեղնուցի ու մեկ թեյի գդալ մեղի խառնուրդ։ Ստացված զանգվածին ավելացրեք մեկ-երկու ճաշի գդալ օղի և մեկ գդալ քամած կիտրոնի հյութ։



3. Կիտրոնը թույլ կտա թարմացնել և բարձրացնել նորմալ և յուղոտ մաշկի կենսունակությունը։ Համապատասխան հեղուկի պատրաստման համար կպահանջվի մեկ կիտրոն, կես բաժակ օղի, մեկ գդալ գլիցերին։ Կիտրոնն անհրաժեշտ է ամբողջությամբ անցկացնել քերիչով, վրան լցնել նշաված քանակությամբ օղին և մութ տեղում թրմել 5 օրից մինչև մեկ շաբաթ։ Այս ժամկետի ավարտից հետո ավելացնել մեկ գդալ գլիցերին՝ նախապես քամելով թուրմը։

4. Խնդրահարույց ծակոտիներով և յուղոտ մաշկի համար կիտրոնով թրմած օղին բացեք նույն քանակությամբ ջրով և սառեցրեք սառույցի կաղապարների մեջ։ Սառցե քառակուսիներով դեմքը շփեք օրական մի քանի անգամ։

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!