7 դիետիկ մթերք, որ բարձրացնում են տրամադրությունը



Բրոկկոլի Ուտելով բրոկկոլի Դուք ստանում եք վիտամին B, որը անհրաժեշտ է սեռոտոնինի արտադրման համար, որն էլ օգնում է պայքարել սթրեսի դեմ: Խնձոր Խնձորների մեջ առկա են վիտամին С, В1, В2, Р, Е, կարոտին, կալիում, երկաթ, կալցիում, պեկտիններ: Գիտնականները փաստում են, որ խնձորի սիրահարները աշխատունակ և երջանիկ մարդիկ են: Շոկոլադ Սև շոկոլադը պարունակում է հակաօքսիդանտ ռեսվերատրոլ, որը բարձրացնում է էնդորֆինի և սերոտոնինի մակարդակը գլխուղեղում, որի հետևանքով լավանում է տրամադրությունը: Շոկոլադի ցանկալի քանակը երեսուն գրամ է օրեկան: Նարինջ Ցիտրուսները առաջատար են վիտամին C-ի քանակությամբ: Վիտամին C-ն իրենից ներկայացնում է հզոր հակաօքսիդանտ, որը օգնում է ոչ միայն ազատվել սթրեսից, այլ նաև կանխել հոգնածության և դեպրեսիայի առաջացումը: Հակասթրեսային պարզ և լավ միջոց է օրը մեկական նարինջ ուտելը: Արոմաթերապիայի կողմնակիցները կարծում են, որ եթե գրասենյակում նարնջի հոտ է գալիս, ապա աշխատակիցները ավելի ակտիվ են աշխատում: Կաղամբ Կաղամբը պարունակում է մեծ քանակի բջջանյութ, կաթնաթթու և տրիպտոֆան, որը օգնում է հեռացնել վատ տրամադրությունը: Ձուկ Ձկան մի շարք տեսակներ հարուստ են օմեգա երեք ճարպաթթուներով, որի շնորհիվ ձուկը համարվում է հիանալի հակադեպրեսանտ: Ձուկը կարելի է ուտել ինչպես տապակած, այնպես էլ խաշած կամ ապխտած, քանի որ ցանկացած պարագայում այն պահպանում է ամինոթթու տրիպտոֆանը, որից էլ ձևավորվում է սեռոտոնինը: Պանիր Տրամադրության բարձրացման համար հարմար են պանրի բոլոր տեսակները: Այն պարունակում է տիրամին, տրիկտամին և ֆենիլէտիլամին ամինոթթուներ: Սրանք նպաստում են երջանկության զգացողության առաջացմանը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!