Փարիզում փնտրում են 17 ամյա աղջկան և հորը:




Փարիզում փնտրում են երկու ֆրանսահայերի` 17-ամյա աղջկա և նրա հորը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը Ֆրանսիայից: «Փնտրվում են Լոլա Ուզունյանը (17 տարեկան) և նրա հայրը, որոնք «Բատակլան» համերգասրահում էին նոյեմբերի 13-ի երեկոյան»,-տեղեկացրել է Չոբոյանը:

Եվս երկու հայ երիտասարդներ ահաբեկչության պահին եղել են «Բատակլան» համերգասրահում, սակայն հրաշքով փրկվել են տեղի ունեցած ահաբեկչությունից: Բարեբախտաբար, նրանք ահաբեկիչների ներխուժման պահին զուգարան էին գնացել, և հրազենի ձայնը լսելով` փախուստի էին դիմել ու փրկվել:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!