Եղանակը Հայաստանում



Հանրապետության տարածքում Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-3-ին սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ, 29-ին, դեկտեմբերի 2-3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին կնվազի 3-4 աստիճանով, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-3-ին սպասվում է անձրև: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 2-3-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!