Երևանում կտեղա առաջին ձյունը



Դեկտեմբերի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում: Իսկ ամսի 3-ին մայրաքաղաք Երեւանում կտեղա առաջին ձյունը: Ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային եւ հովտային շրջանաններում ՝ անձրեւի տեսքով: Այս մասին Armtimes-ին հայտնեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ դեկտեմբերի 2-ին կդիտվի տեղումների դադար, սակայն դեկտեմբերի 3-ի գիշերը Սկանդինավիայի տարածքից հանրապետություն ներխուժող ցուրտ մթնոլորտային ճակատը կառաջացնի եղանակա-կլիմայական պայմանների լուրջ փոփոխություններ: «Կրկին կսկսվեն տեղումներ՝ արդեն ամենուրեք ձյան տեսքով: Կդիտվի քամիների ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Լեռնային շրջաններում եւ լեռնանցքերում սպասվում է բուք, ցածր տեսանելիույթուն, մերկասառույց: Պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ՝ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!