Կարո ՞ղ է երիտասարդ արյունը լավացնել ծեր ուղեղի աշխատանքը





Երիտասարդ մարդկանց արյունը կարող է առաջացնել բարդ միացություններ, որոնք կարող են օգտակար լինել տարեց մարդկանց ուղեղի համար, ովքեր ունեն ալցհայմերի հիվանդություն: Այսպիսով, գիտնականները այժմ փորձում են պարզել` արդյոք փոխներարկումը կարող է օգնել մարդկանց այդ ժամանակ:

Կենդանիների վրա կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդ կենդանիների արյունը կարող է հակազդել մեծերի ուղեղների ծերացման որոշ հետևանքների: Օրինակ, դա կարող է լավացնել սովորելու ունակությունը և հիշողությունը, ինչպես նաև առաջացնել ուղեղի նոր բջիջներ: Այժմ գիտնականները փորձում են պարզել` արդյոք օգուտները ճշտությամբ կպահպանվեն մարդկանց մոտ:

Մկների վրա արված փորձերը հետևյալ արդյունքներն են գրանցել:

Փորձերն ու հետազոտությունները կապված էին երիտասարդ և ծեր մկների արյան անոթների հետ: Նրանք ուշադիր զննեցին ինչ-որ վերք և պարզեցին, որ ծեր մկան մոտ նկատվում է մկանների և ոսկրերի վերականգնման ավելի արագ տեմպեր, քան այն մկների մոտ, որոնց չի ներարկվում երիտասարդ մկների արյուն:

Հետագայում կատարված փորձերը ցույց տվեցին, որ ծեր մկները, որոնց ներարկում են երիտասարդ մկների արյուն, ունենում են աճ նոր ուղեղի բջիջներում, մասնավորապես, ուղեղի այն մասում, որը կապված է հիշողության հետ:

Բացի այդ, 2014 թվականին կատարված մի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ երբ երիտասարդ մկներից ծեր մկներին են ներարկել արյան պլազմա` 3 շաբաթվա ընթացքում լավացել է նրանց սովորելու ունակությունը և հիշողությունը:

Փորձերի ընթացքում, ծեր մկները, որոնց ներարկվել էր երիտասարդ արյուն, ավելի հեշտությամբ են կարողացել գտնել թաքնված ինչ-որ հարթակ ջրային լաբիրինթոսում, քան այն մկները, որոնց ներարկվել էր ծեր մկների արյուն:

Հետազոտողները ենթադրում են, որ արյան մեջ եղած "մեսսինջերները", ինչպիսիք են հորմոնները և աճը խթանող գործոնները, կարող են պատասխանատու լինել երիտասարդացնող որոշ հանգամանքերի համար, որոնք նկատվել են մկների ուսումնասիրությունների ժամանակ:

"Երիտասարդների արյունը պարունակում է ավելի շատ միացություններ, որոնք մասնակցում են հյուսվածքների վերականգման և պահպանման գործընթացին, քան տարեցների արյան դեպքում է",- ասում է Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի նյարդաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վիս-Կորայը:

"Մենք կարծում ենք, որ երբ մենք բուժում ենք ծեր օրգանիզմը երիտասարդների արյան միջոցով, մենք երիտասարդ "մեսսինջերների" միջոցով խթանում ենք ծեր ուղեղի, ինչպես նաև այլ օրգանների աշխատանքը, որը ստիպում է նրանց գործել այնպես, ինչպես երիտասարդների դեպքում",- ասել է Թոնի Վիս-Կորայը հունվարին` համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Ի դեպ, սպիտակուցը, որը անվանվում է CCL11 և ամենաընդհանրականն է ծեր մկների մոտ, ցույց է տրվել, որ վնասում է հիշողությունը և ուղեղի բջջային արտադրությունը, երբ այն տրվում է երիտասարդ մկներին: Ի հակադրություն, աճի գործոնը, որը կոչվում է GDF11 մեծացնում է ուղեղի բջիջների արտադրությունը ծեր մկների մոտ:

Հետազոտողները դեռ մեծ աշխատանք պիտի տանեն երիտասարդների արյան ազդեցությունների ուսումնասիրության առումով, և պարզ չէ` արդյոք մարդկությունը օգուտ կքաղի այդ ամենից, թե ոչ:

Անցած տարի կատարված մի ուսումնասիրության ժամանակ, որում փորձարկվել է արյան պլազմայի չափավոր փոխներարկումը հիվանդներին, նվազեցվել է ալցհայմերի հիվանդության առաջացման հավանականությունը: Այս փորձի ժամանակ մասնակիցները ստանում են փոխներարկում երիտասարդ արյան դոնորներից` շաբաթը մեկ անգամ և պետք է զննվեն բարելավումների համար` մի քանի կոգնիտիվ թեստերի միջոցով:

"Սակայն հետազոտողները հստակ չգիտեն` արդյոք մկների մոտ աարված բացահայտումները կյանքի կկոչվեն մարդկանց մոտ",- ասում է Գորդոնը: "Եվ եթե նույնիսկ արյան գործոնները կարողանան առաջացնել նոր նեյրոններ ծեր ուղեղներում, սա հնարավոր է չունենա որևէ ազդեցություն մարդու մտածողության ունակության վրա",- եզրակացնում է ուսումնասիրողներից Գորդոնը:
"Մեկ ուրիշ մտահոգություն ևս առկա է. գործոնները, որոնք նպաստում են բջիջների աճին և տարբերակմանը մարդանց մոտ, կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ",- ասում է Գորդոնը:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!