Facebook-ում գրանցված է ավելի քան 1 մլրդ մարդ:
Այս պահին ամենաարագ աճող տարիքային խումբը Facebook-ում 35 տարեկանից մեծ մարդիկ են:
Ավելի քան 35 մլն մարդ ամեն օր թարմացնում է իր կարգավիճակը:
Ավելի քան 2.5 մլրդ լուսանկար և 14 մլն հոլովակ բեռնվում է ամեն ամիս:
Ամսական 3.5 մլն իրադարձություն քննարկվում է ամեն ամիս:
Կայքում կա ավելի քան 1.6 մլն ակտիվ էջ:
Միջինում ամեն օգտատեր`
- ունի 130 ընկեր և ամսական 8 հատ ընկերության առաջարկ է ուղարկում, Facebbok-ում անցկացնում է օրական 55 րոպեից ավել, ամսական 9 անգամ սեղմում է հավանել կոճակը,
- ամսական 25 մեկնաբանություն է թողնում և 25 խմբի անդամ է հանդիսանում,
- ամսական 2 նոր էջ է հավանում
- ամսական 3 անգամ հրավիրվում է միջոցառումների։
Facebook-ը թարգմանված է աշխարհի 70 լեզվով:
Կայքի օգտատերերի շուրջ 70%-ը գտնվում է ԱՄՆ-ից դուրս, իսկ ինքը կայքը գրասենյակներ ունի Դուբլինում, Լոնդոնում, Փարիզում, Սիդնեյում, Տորոնտոյում, Նյու Յորքում, Չիկագոյում, Ատլանտայում, Դալլասում և Դեթրոյթում:
Ավելի քան 300 հազար օգտատեր օգնել է Facebook-ը թարգմանել տարբեր լեզուներով: