Հայաստանի ողջ տարածքում քսանից ավել մեքենաներ են արգելափակվել. միայն մեկ վայրում՝ 13 ավտոմեքենա 36 ուղևորով



ArmLur.am-ը ՀՀ ՏԿԱԻն-ից տեղեկանում է, որ հունվարի 1-ին, ժամը 00.24-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում բեռնատարը մերկասառույցի պատճառով արգելափակվել է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի SSV264GEO պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: *** Հունվարի 1-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզ Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Mercedes E320» մակնիշի 34 VO 254 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:  Դեկտեմբերի 31-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Թեյարանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ճանապարհի բաժանարարի խոտածածկույթում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford transit» մակնիշի 34 UR 686 (վարորդ՝ Ս. Գ.) ավտոմեքենան:  Դեկտեմբերի 31-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյանի հին գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն: Փրկարարները «Բեռկուտ» տաքսի ծառայությանը պատկանող «ВАЗ 2107» մակնիշի 916UO64 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:  Դեկտեմբերի 31-ին, ժամը 17.39-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա 36 ուղևորով: *** Դեկտեմբերի 31-ին, ժամը 15.05-ին ահազանգ է սատցվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին` Նորավան գյուղի մոտակայքում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ում «Mercedes E240» մակնիշի 34 RR 961 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:  Դեկտեմբերի 31-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Եթեր» հանգստյան տան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 52 կմ-ում «Volkswagen Passat» մակնիշի 34 PR 189 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը: Ջրափրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:  Դեկտեմբերի 31-ին, ժամը 09.50-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղի դպրոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «BMW 316» 90 LL 686 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նյութի աղբյուր՝ http://armlur.am/

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!