Ինչպե՞ս անել, որ նա ցանկանա քեզ


Տղամարդկանց պետք է միշտ տոնուսի մեջ պահել, չէ՞ որ նրանք փոքրիկ երեխաների նման են. քաղցրեղենի խանութում աչք են դնում վառ ու գեղեցիկ կոնֆետի վրա, իսկ հասարակ թխվածքներին (որքան էլ համեղ միջուկ ունենան) ուշադրություն չեն դարձնի:

Ուստի ահա մի քանի արդիական ու օգտակար խորհուրդ նրան գրավելու համար…

1. Ստեղծիր ճիշտ մթնոլորտ` թույլ լույս, մոմեր, երաժշտություն, անուշաբույրեր և վառ գույնի անկողնային սպիտակեղեն:

2. Հագնվիր համապատասխան, ոչ վուլգար, բայց ճաշակով, որպեսզի ընդգծես առավելություններդ:

3. Դիմահարդարվիր, գեղեցիկ վարսահարդարում արա. թող նա քեզ ամեն պարագայում գեղեցիկ տեսնի:

4. Ձգտիր, որ շարժումներդ թեթև ու սլացիկ լինեն. հաճախ դիպչիր նրա մազերին, պարանոցին, կրծքին:

5. Խոսակցության ժամանակ ուշադրություն դարձրու ձայնիդ երանգին, այն չպետք է ճչացող լինի: Կարող ես մի քանի անգամ աննկատ լիզել շրթունքներդ. կնոջ լեզվի տեսքը տղամարդուն տրամադրում է սեքսի:

6. Որոշ ուտելիքներ կարող են տղամարդու մոտ սեռական ցանկություն առաջացնել. ուսումնասիրիր աֆրոդիզիակները:

7. Ընտրիր ճիշտ օծանելիք: Լավ կլինի, որ այն վանիլի բույր ունենա:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!