18+ Քահանան գումարի դիմաց «սուրբ սեռական հարաբերություններ» է ունենում կանանց հետ



Նիգերիացի քահանա Սեմուելը գումարի դիմաց սեքսով է զբաղվում սիրունատես հավատացյալ կանանց հետ, հայտնում է «Դը Գարդիան»-ը: Քահանան դա համարում է «սուրբ կենակցություն»: Կիրակնօրյա ավանդական արարողություններից հետո քահանան կնոջ հետ շրջում է կանանց ու աղջիկների շարքերում և աչքադրում նրանցից մեկին: Ապա քահանայի կինը մոտենում է «ընտրյալին» և նրան հրավիրում չորեքշաբթի օրը կայանալիք «աստվածային գաղտնի ծառայությանը» մասնակցելու: Հոգևորականի կինը նաև հաճոյախոսություններ է անում ընտրյալին և հավատացնում, որ նա օրհնված է: Սակայն սեքս-առաքելությանը մասնակցելու համար կանայք պետք է վճարեն: Գումարը մեծ չէ, բայց քահանան ակնարկում է, որ աստվածահաճո լինելու համար նման հանդիպումների պետք է գալ որքան հնարավոր է հաճախ: Եվ, որքան էլ տարօրինակ է, քահանան կանանց կարիք երբեք չի ունենում, նրանք հերթ են կանգնում սեքս-առաքելությանը մասնակցելու համար ու երազում ընտրյալ լինել:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!