Ձեր սիրելի գույնը պատմում է Ձեր բնավորության մասին


Հոգեբանական թեստ: Ձեր սիրելի գույնը, կարող է պատմել Ձեր որոշ բնավորության գծերի մասին: Ճիշտ լինելը հավանական է մինչև 99%:


Սպիտակ — Այս գույնը ծիածանի բոլոր գույների համախումբն է, այն երազանքի և հավատքի իդեալական գույն է:Սերը դեպի սպիտակ գույնը խոսում է ոչ կայուն հայացքների տեր մարդկանց մասին, նրանց անկանխատեսելի և հակասական պահվածքներով: Այս գույը սիրողները զգայուն են և լավ են արտահայտում իրենց զգացմունքները:

Վարդագույն — Սա կյանքի գույն է, տանող, սիրող և բարությամբ օժտված մարդկանց անբաժան մասը:Սրա երկրպագուները կարող են ուրախանալ տարբեր մանրուքներից:Նրանք այն մարդիկ են, ովքեր կարող են պարել մինչև կեսգիշեր, իսկ առավոտյան թարմ տեսք ունենալ՝ կարծես ոչինչ չի եղել և կսկսեն զբաղվել առորյա գործերով: Արտաքինով ոչ անթերի, բայց հմայիչ են:

Դեղին — Այս գույնը սիրողները կենսուրախ են:Նրանք շփվող են, իմաստասեր,հեշտությամբ հարմարվում են տարբեր պայմանների: Դուր գալու, ուշադրություն գրավելու հնարավորությունից մեծ հաճույք են ստանում:Այս գույնը՝ բարությամբ օժտված և ստեղծագործող անձանց խորհրդանիշ է:

Երկնագույն - Այս գույնը երազանքի, ռոմանտիկայի, ճանաչված լինելու երազանքի գույնն է: Երկնագույնը սիրողներին անսովոր է փակ ապրելաձևը, նրանց պետք է լայն ընկերական շրջապատ: Իրենց շրջապատողների հետ ձգտում են ունենալ խաղաղ բարեկամաբար հարաբերություններ: Բարեսիրտ են, երբեմն՝ չափազանց:

Նարնջագույն - Այս գույնը սիրողները ունեն ուժեղ ինքնազգացողություն և, անշուշտ, խելակորույս երազկոտ են: Նրանք սիրում են կյանքը, ուրախ շրջապատ և արև: Հազվադեպ ինչ-որ բան կարող է հունից հանել: Չեն սիրում կոնֆլիկտներ, հանգիստ մարդ են:

Կարմիր - Սա սիրո, կրքի և հաղթանակի գույնն է : Այս գույնը սիրողները ունեն կամքի ուժ, համարձակ են, հակված են կառավարելուն: Նրանք շփվող են, և նրանց հեշտ է հունից հանելը: Ակտիվությունը արտահայտում է առօրյա կյանքում՝ ղեկավարելու ձգտումից մինչև՝ սեքսուալ հարաբերությունները:

Կապույտ - Այն խորհրդանշում է հոգու առաքինությունը և մաքրությունը: Ի վերջո, այս գույնը նապընտրողները՝ մելանխոլիկ են, հեշտ վիրավորվող:Մշտապես զգում են ընկերների ներկայության կարիքը: Կապույտը սիրողները տարբերվում են իրենցճշմարտությամբ: Ռոմանտիկ են, նրանք կարող են լինել էլեգանտ և ուրիշների էլեգանտությունը նախանձ չի առաձացնում նրանց մոտ:Սիրելիին ուրիշի հետ չեն փոխի, ավելի շուտ իրենք կհեռանան: Կապույտ գույնը սիրողները այն մարդիկ են, որոնց ճակատագիրը հաճախ է նվիրում «Աստվածային կայծ»՝ օժտում է բնածին ունակություններով:

Կանաչ - Այս գույնը սիրում ենշատերը, նույնիսկ բնավորությամբ իրար հակասող մարդիկ, քանի որայն զարթոնք ապրող բնության գույն է: Մարդիկ որոնք ընտրում են այս գույնը, երբեմն դժվարությամբ են ընդունում շրջապատի կարծիքները, անկայուն են: Նրանց ուժեղ կողմը սուր դատողությունն է:

Մոխրագույն — Այս մարդիկխուճապահար են և ներքուստ միշտ թաքնված է հիվանդագին ինքնասիրությունը:Նրանք՝ դանդաղ, բայց ճիշտ քայլերով ձգտում ենիշխանության,լինում են ուշադրության կենտրոնում: Եթե նարնք ինչ-որ մեկով, կամ ինչ-որ բանով են հետաքրքրվում, ապա դա տևում է երկար և կատարվում է լրջորեն: Կյանքի դժվար պահերին անցնում են առանց նյարդային և հիստերիկ վիճակների:Դժվարությունները հաղթահարում են նախանձելի համառությամբ:

Շականակագույն - Այս գույնի բոլոր երանգները սիրում են այն մարդիկ, որոնք համոզված են իրենց վարքագծում, բարի են մտերիմների նկատմամբ, հարգանքով են մեծերի հանտեպ և հետևում ենավանդույթներին: Նշանաբառն է՝ չհոգնեցնող վայելչություն: Նրանք գործնական են, հասարակ, բոլոր ոլորտներում իրատես են և համառ:Բացասական կողմը մոտիկներին սովորեցնելու կիրքն է:

Սև — Գիշերվա գույն է, գաղտնի ուժերի գույնը: Այս գույնը սիրողները ունեն բացառիկ զգացմունքներ և թաքնված կրքեր: Նրանք հաճախ թաքցնում են իրենց իրական ձգտումները, պահվածքները և դրանց նպատակները: Նրանց ներքնաշխարհը փակ է բոլորի համար: Բացասական կողմերից մեկը այն է, որ կոպիտ են և հաճախ չարացած:

Մանուշակագույն — Խոսում է խիստ արտահայտված ու սիրված զգայնության, հոգեկան հարստության և նրբանկատության մասին: Եթե այս գույնը տհաճություն է պատճառում ոմանց, ապա մեկ այլ խմբի համար խորհրդանշում է տվյալ ժամանակում ապրելու մեծ ցանկություն և պարտքի զգացում: Այս գույնը սիրողները, ունեն բազում բարդություններ:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!