Հրապարակվել է զոհված ևս 3 զինծառայողների անուններ



ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ևս 3 զոհված զինծառայողների նկարները և տեղեկացրել, թե որտեղ է տեղի ունենալու վերջիններիս հոգեհանգիստն ու հուղարկավորությունը: 

Շարքային Օզմանյան Բորիս Ռաֆիկի` ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Էջմիածինի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա 12.04.2016թ.ժամը 18:00-ին: Արմավիրի մարզ, գ.Տարոնիկի գյուղապետարան: Հուղարկավորությունը` 13.04.2016թ.ժամը 14:00-ին: Հասցե` Արմավիրի մարզ, գ.Ակնալիճ 

Սերժանտ Սահակյան Ադամ Խաչատուրի՝ ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Կենտրոնի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա 12.04.2016թ.ժամը 17:30-ին: Հուղարկավորությունը` 13.04.2016թ.ժամը 13:00-ին: Հասցե` ք.Երևան, Կոնդի եկեղեցի 

Փոխգնդապետ Առաքելյան Ալեքսան Գևորգի՝ ծնված 1982թ., ԶՈՒ-ում է 2000թ.-ից, Գյումրիի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա 12 .04.2016թ.ժամը 18: 00-ին, Գյումրի Սբ.Նշան Եկեղեցի, հուղարկավորությունը`13.04.2016թ.ժամը 14:00-ին: Հասցե`ք.Գյումրու Թատրոնի շենք: 

Հիշեցնենք, որ նա այսօր հրապարակել էր ևս 5 զոհված զինծառայողի նկարներ:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!