Հակառակորդի ոչնչացված տանկերի թիվը հասել է 9-ի․ հակառկորդի կորուստները 22։00-ի դրությամբ



Մարտական գործողությունները հայ-ադրբեջանական շփման գծում շարունակվում են։ Օրվա ընթացքում էսկալացման հիմնական կետերն էին հյուսիս-արևելյան և հարավային ուղղությունները։ Հիմա հայտնի է, որ Հյուսիսային ուղղությունում լարվածությունը հարաբերականորեն թուլացել է ու հիմնական մարտական գործողությունները ծավալվում են հարավային ուղղությունում։
 
Հաղորդվում է նաև, որ հակառակորդի կորուստները շարունակում են աճել ու մարդկային կորուստների թիվն արդեն վաղուց հատել է 200 շեմը, իսկ անցած ժամերի ընթացքում, մեր ուժերի կողմից ոչնչացված տանկերի թիվը հասել է 9-ի։
 
Հայկական և ռուսական լրատվական ռեսուրսները հաղորդում են նաև հյուսիսային ուղղությունում 5 տանկից բաղկացած հակառակորդի զորամիավորման շրջափակման մասին, սակայն այս լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվել ու հասկանալի չէ, թե արդյո՞ք այս տանկերն էլ են ներառված ոչնչացված տեխնիկայի թվի մեջ, թե՞ դեռ ցուցակը լրացվելու է դրանցով։


Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!