1.Հարգելի Աննա, որ հասակի՞ց եք սկսել զբաղվել երաժշտությամբ:
- 16-17 տարեկան հասակում զբաղվել եմ երգարվեստով, Բայց երաժշտությամբ զբաղվել եմ 7 տարեկանից, հաճախելով Ալեքասնդր Աճեմյանի անվան թիվ 19 երաժշտական դպրոցը, դաշնամուրային բաժնում: Դպրոցը ավարտելուց հետո, սովորել և ավարտել եմ, արվեստի ակադեմիական ուսումնարանը, ժողովրդական երգեցողության բաժնում: Մասնակցել եմ բազմաթիվ համերգների, նաև երգել եմ ժողովրդական անսամբլում, այնուհետև ընդունվել և ավարտել եմ գերազանցությամբ Երևանի Էստրադային և Ջազզային քոլեջի ժողովրդական երգեցողության բաժնում, մեծ վարպետ Ռուբեն Մաթևոսյանի խմբում:
2.Որ՞ ժանրն եք նախընտրում հայկական երգարվեստի բնագավառում:
- Սիրում եմ լսել ամեն ժանրի լավը, բայց նախապատվությունը տալիս եմ ժողովրդականին, որովհետև դա իմ ազգային նկարագիրն է՝ իմ եսը :
3.Կցանկանաի՞ք նշել ձեր տարիքը:
- Երբևէ չեմ վախեցել բարձրաձայնել իմ տարիքը, հակառակը՝ հպարտ եմ 29 տարեկան եմ:
4.Ունե՞ք արդյոք կյանքի ընկեր:
- Ոչ՝
5.Ին՞չ նպատակներ ունեք ապագայի հետ կապված:
- Նպատակներս շատ են, անելիքները ևս՝ հետևաբար չէմ ուզում չակերտները բացել, ապագան ցույց կտա:
6.Ին՞չն եք սիրում ամենից շատը կյանքում:
- Սիրում եմ անկեղծությունը,
7. Իս՞կ ինչը չեք սիրում:
- Միանշանակ սուտը և դավաճանությունը:
8.Շատեր՞ն են ձեզ անհանգստացրել սիրային թեմաներով:
- Կստեմ, որ ասեմ ոչ՝ միանշանակ շատ-շատ:
9.Ին՞չ կմաղթեք ձեր երկրպագուներին:
- Առաջինը կմաղթեմ առողջություն ժպիտներ և կուզեմ շնորհակալություն հայտնեմ, հավատալու, ընդունելու և սիրելու այն, ինչը զգացել եմ և փոխանցել իրենց, իմ երգի միջոցով:
Սիրելի Աննա, www.Blog-Arm.ru-ի Ադմինիստրացիան ցանկանում է ձեզ ամենա կարևորը առողջություն, սեր երջանկություն և նորանոր բեմեր և նվաճումներ:
- Շնորհակալություն:
Շնորհակալություն նայև ձեզ, մեզ չմերժելու և հարցազրույցին մասնակցելու համար: