Հնարավոր է սեքս մարսի վրա? 18+


Մարսի բնակեցման ծրագիրն իրականացնելուց առաջ մարդկությունը պետք է լուծի մի քան կենսականորեն անհրաժեշտ հարցեր: Մասնավորապես՝ ֆիզիոլոգիական կարիքների բավարարումը: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք սեքս տիեզերքում, НАSА-ում և ռուսական տիեզերագնացության կենտրոնում, լռում են փորձարկումների պակասի պատճառով: Ֆիզիկական հաճույքի առումով Մարսի վրա ստացած զգացողությունները պետք է որ չտարբերվեն Երկրի վրա զգացածից: Սակայն իրենց ազդեցությունը կունենան ֆիզիկայի օրենքները: Դժվար կլինի ցածր ձգողականության պայմաններում գտնել շփումը պահպանելու արդյունավետ միջոցը, քանի որ երկու մարմինները հեռու են վանվելու: Սա, հնարավոր է, որոշակի անհարմարություն առաջ բերի: Պետք է մտածել նաև բեղմնավորման մասին: Ըստ որոշ մասնագետների՝ Կարմիր մոլորակի առաջին վերաբնակների խմբի համար հղիանալը դժվար թե խնդիր լինի: Այնուամենայնիվ, առայժմ գիտնականները քիչ բան գիտեն ցածր ձգողականության պայմաններում կնոջ օրգանիզմի հարմարվողականության մասին: Անհայտ է՝ ինչ կկատարվի հորմոնալ դաշտում: Մարսի վրա մեկ օրվա տևողությունը 24,65 ժամ է. այս հանգամանքը ինչպե՞ս կանդրադառնա կնոջ մենստրուալ ցիկլի վրա: Բացի այդ տիեզերագնացների մոտ նկատվում է ոսկրային զանգվածի որոշակի կորուստ, որը նույնպես կարող է ազդել առողջության վրա: Հարց է նաև, թե ցածր ձգողականությունն ինչպե՞ս կանդրադառնա սպերմատոզոիդների շարժի վրա, ունակ կլինեն նրանք բեղմնավորել ձվաբջիջները կամ արդյոք կարո՞ղ է բեղմնավորված ձվաբջիջը ամրանալ արգանդի պատին: Շատ հավանական է նաև, որ եթե անգամ երեխա ծնվի, ապա նա կտառապի զանազան թերզարգացումներից

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!