24-ամյա աղջիկը նետվել է Վեդի գետը


Մայիսի 23-ին, ժամը 20.08-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի գետի Գոռավան գյուղի մոտակայքի կամրջից երիտասարդ աղջիկը (մոտ 20 տարեկան) իրեն ցած է նետել, գտնվում է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության Վեդիի բաժնի աշխատակիցները գետից անվնաս դուրս են բերել 1992 թ. ծնված Ա. Վ.-ին. վերջինս հոսպիտալացվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!