Մեծ Բրիտանիայում փակվել է ծխախոտի արտադրության վերջին գործարանը


Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմ կոմսությունում գործող ծխախոտի գործարանը, որը պատկանում է Imperial Tobacco ընկերությանը և ոլորտի վերջին գործող ձեռնարկությունն էր երկրի ողջ տարածքում, փակվել է:

Ինչպես հաղորդում է BBC-ն` Imperial Tobacco-ն իր գործարաններն աստիճանաբար տեղափոխում էր այն երկրներ, որտեղ աշխատուժն առավել մատչելի է: Ընկերության ներկայացուցչի խոսքով` արտադրության տեղափոխումը Գերմանիա և Լեհաստան ընկերության եկամուտը կավելացնի 320 մլն ֆունտ ստերլինգով ($464,2 մլն):

Նոթինգհեմում գտնվող գործարանը կառուցվել է 1972-ին: Գործարանը վաճառելու մասին ընկերությունը հայտարարել էր մի քանի ամիս առաջ: Արտադրության գագաթնակետին գործարանը տարեկան 52 մլրդ ծխախոտ էր թողարկում:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!