Լեհաստանում վաճառվում են պահածոներ, որոնց վրա հայատառ գրված է՝ «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ» (լուսանկար)


Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում են պահածոներ, որոնց պիտակի վրա հայերեն տառերով գրված է, որ վաճառքի ենթակա չեն ու համարվում են զինվորի բաժին: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը: Տեղեկությունը եւ համապատասխան լուսանկարները փաստաբանին տրամադրել է Լեհաստանում ապրող նրա ընկերը, որն այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ խանութի աշխատողը նրան որպես հայի խնդրել է թարգմանել ապրանքների պիտակի վրայի հայատառ գրությունը:

«Ի դեպ, ասացին, որ այս ամենը զինվորական համազգեստի հետ միասին արժե 500 զլոտի (160 դոլար): Խնդրում եմ համապատասխան կառույցներին այս ամենը տեսնելով կատարել համապատասխան ուսումնասիրություն»,- գրել է Գալիկյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին խնդրեցինք մեկնաբանել տեղեկությունը: Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ նախարարությունը կզբաղվի ահազանգով, կուսումնասիրի: 

Հիշեցնենք, որ վերջերս էլ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել՝ գրելով, որ Վերնիսաժում բաց վաճառքի է դրված բանակի համար նախատեսված օճառ:


Գարիկ Գալիկյան


Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!