Ին՞չ «ստեր» են ասում աղջիկները ծնողներին` ընկերոջը «թաքուն» հանդիպելու համար


Ի՞նչ «ստեր» են ասում երիտասարդ աղջիկները ծնողներին՝ տնից դուս գալու ու ընկերոջը «թաքուն» հանդիպելու նպատակով՝ 

1. Մամ, գնում եմ ընկերուհուս տուն:
2. Մամ, էսօր կուրսի երեխաներով երեկոյան կինո ենք գնում:
3. Մամ, էսօրվանից պարի/կիթառի եմ գնալու:
4. Իջնեմ կուրսեցուս գիրք/տետր տամ, գամ:
5. Մամ, էսօր դասերից հետո էրեխեքով մնալու ենք` վաղվա քննությանը պարապենք:
6. Մամ, իրիկունը աղջիկներով մեր ընկերուհիներից մեկի տանն ենք հավաքվում: 
7. Մամ, էսօր դասերս ուշ եմ պրծնում:
8. Մամ, տանեմ աղբը թափեմ, գամ:
9. Մամ, ընկերուհուս հետ պիտի իրա դվայոռնի քույրիկին մի երկու ժամ պահենք. իրա ծնողները համերգ են գնում:
10. Մամ, գնամ մաքուր օդ շնչեմ, գամ:

Հարգելի աղջիկներ, եթե դուք «գտաք» ձեզ էս ցուցակում, կամ եթե ձեր ջահել տարիները հիշեցիք, մի նեղվեք, սա բնական ու բարոյական է: Բոլորիս կյանքում էլ պատահում է :

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!