Հակառակորդը դիրքերի դիմաց ջուր է լցնում, որ մեր տանկերի առաջխաղացումը կանգնեցնի


Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը, որն արդեն մեկ ամիս է, ինչ գտնվում է Արցախում, ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել.

«Ադրբեջանցիները համոզված են, որ հայերը հարձակվելու են։ Այսօր Մինգիչաուրի դիմացի դիտակետերից մեկում նոր համալրված տեխնիկայով հակառակորդի բոլոր տեղաշարժերն էինք նայում։ Նրանք լրիվ մեր ափի մեջ էին։ Սպաներից մեկն ասաց, որ հակառակորդը դիրքերի դիմաց ջուր են լցնում եւ պաշտպանական նոր հողաշերտեր են կուտակում։ Ասում է, ջուրը լցնում են, որ մեր տանկերի առաջխաղացումը կանգնեցնեն։ Մի խոսքով, հակառակորդն անցել է խորը պաշտպանության»:

Հիշեցնենք, որ «ՀԺ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը նույնպես նշել էր, որ վերջին 20 տարվա ընթացքում ծավալման բնույթով Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ ռազմական հռետորաբանությանն ու հոխորտանքներին զուգահեռ անցել է «ամուր պաշտպանության»:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!