Մարիամ Աղախանյանի մեր Հայուհու մասնակցությունը, Ռուսական SOLO մրցույթին և նրա հաղթանակը:


Ինչպե՞ս մասնակցեցիք մրցույթին:

- Առաջին անգամ SOLO մրցույթի մասին տեղեկացել եմ պատահական, սոցիալական կայքերի գովազդից:Գովազդը կարդացել եմ այն ժամանակ երբ մրցույթի հայտերը ներկայացնելուն մնացել էր 3 օր: 2 օր մտածելուց հետո 3-րդ օրը գնացի հայտ ներկայացնելու: Հայտը ներկայացնելուց անմիջապես հետո երգեցի ձայնագրման ստուդիայում: Ձայնագրում էին երգերը և մասնակիցների ձայնագրված երգերից  ժյուրիները լսում էին կատարումները ընտրում թե ովքեր կմասնակցեն մրցույթին: Մրցույթը բաղկացած է մի քանի փուլերից: 

Ինչպե՞ս տեղեկացաք որ անցել եք:

- Այդպես անցավ մի քանի շաբաթ զանգահարեցին ինձ, հայտնեցին որ անցել եմ առաջին նախընտրական փուլը, և հաջորդ շաբաթ տեղի կունենա առաջին փուլը: նշված օրը ես ներկայացա նշված վայրը մասնակցելու նկարահանումներին: 

Որ՞ երգն եք կատարել նկարահանման ժամանակ:

- Մրցույթին ես կատարեցի Մհերի Հայաստան երգը, ճիշտ է ես գիտեի, որ ընտրել եմ դժվար երգ և հաճախ երգելուց դժվարանում էի: Բայց կա մեկ բան որ հայրենիքիս կարոտն այնքան շատ էր, որ չմտածեցի ցածր միավորներ ստանալու մասին: Միակ նպատակս այն էր, որ այդ բեմում հնչեր հայերեն երգ և որը նվիրված է իմ Հայաստանին:

Իսկ մրցույթի մասնակիցներից էլ՞ի հայեր կային:

- Այո մրցույթին մասնակցող շատ հայեր կային, բայց նրանք ներկայանում էին Ռուսաստանի այլ քաղաքների անուններից: Բավականին պարտավորեցնող է մրցել հայրենակիցների հետ, ովքեր ներկայանում են օտար քաղաքների անունից:

Ինչպե՞ս բարձրացաք բեմ:

- Երբ արդեն բեմում էի և սկսեցի երգել առաջին քառատողը միքիչ լարված էի, անընդհատ մտածում էի, չսխալվելու և լավ երգելու մասին:Բայց երբ երգում էի արդեն 2-րդ քառատունը ակամայից ես գնացել էի Հայրենի օջախ, Հայաստան, իմ ծննդավայր, իմ մանկություն և այդ ամենը փոխանցեցի հանդիսատեսին:Նշեմ նաև, որ մրցույթը կազմակերպել է ROBS Production-ը : Շնորհակալ եմ նրանց , նրանք ամեն բան անում են, որպեսզի անցկացվի արդար և թափանցիկ: Քվեարկության ողջ ընթացքում բոլոր մասնակիցները կարող են online հետևել քվեարկության ընթացքին:

Կատարումիս համար ժյուրին ինձ գնահատեց հետևյալ գնահատականներով 7-7-7-6-6: Բոլորը միաբերան պնդում էին, որ երգս սխալ է ընտրված, որ դեռ իմ համար չէ այդ էմոցիոնալ երգը: Ես համամիտ էի նրանց հետ քանի-որ ես դա գիտեի: Ինձ ուժ տվեց միայն մեկ բան, երբ ժյուրիներից Վլադիմիր Լիտչենկոն ասաց, որ 2-րդ քառատունը երգելուց նա  հավատաց ինձ, հավատաց այն բնության տված մաքրությունից, որով ապրում էի ես իմ հայրենիքով:

Ինչպե՞ս Դարձաք հաղթող: 

2-րդ փուլում խմբային մրցակցության արդյունքում 7 օրվա պայքարից հետո ես դարձա իմ խմբում առաջատարը, որի համար շնորհակալ եմ բոլորին ովքեր ինձ օգնեցին և քվեաիկեցին իմ օգտին: Առջևում դեռ կան երեք դժվարին, բայց անչափ հետաքրքիր փուլեր, նախապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին կանգնած են և հավատում են ինձ: Բարձր պատիվ է ինձ համար, երբ գրվում է իմ անուն ազգանունը ու կողքը միանգամից նշվում է ՀԱՅԱՍՏԱՆ:

Իսկ ում՞ եք նվիրում հաղթանակը:

- Թող մեր երկրի սահմանները խաղաղ լինեն, ու թող ամեն հայ զինվոր վերադառնա իր ընտանիք ու ապրեն մեր հզոր երկրում: Ես իմ բոլոր ելույթները նվիրում եմ բոլոր զինվորներին և նրանց ընտանիքներին: Թող մեր հերոս մայրերը ապրեն խաղաղ ու երջանիկ:

ՈՒ մեր ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ  թող ննջեն հանգիստ և խաղաղ: Խոնարհվում եմ ՀԵՐՈՍ ՄԱՅՐԵՐԻ առջև: Շնորհակալություն ձեզ, որ ձեր կյանքով մեզ կյանք պարգեվեցիք: ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՁԵԶ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐ:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ:

www.Blog-Arm.ru-ի ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆ ևս շնորհավորում է Մարիամին հաղթանակի կապակցությամբ, և ցանկանում նորանոր բեմեր ու նվաճումներ:

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!