SkyTerminal` առաջին կրիպո տերմինալը Հայաստանում



 Վերջին տարիներին կրիպտոարժույթները դարձան մեր կյանքի մի մասն ու ակտիվորեն շարունակում են զարգանալ։ Կրիպտոարժույթներով հետաքրքրվողների թիվն ամեն տարի ավելի ու ավելի է աճում։ Այս պահին ամբողջ աշխարհում մոտ 114մլն մարդ հանդիսանում է կրիպտոակտիվների սեփականատեր։ Այս ամենին զուգընթաց աճում է նաև կրիպտո գնող և վաճառող սարքերի քանակը։ Ամբողջ աշխարհում դրանց թիվը հասնում է 33,800-ի, որից միայն 32,000 հատն ԱՄՆ-ում են։ Այս պահին ՀՀ-ում արդեն իսկ տեղադրվել է նմանատիպ կրիպտո տերմինալ SkyLabs-ի կողմից։


SkyLabs-ը էկոհամակարգ է, որի նպատակն է կրիպտոարժույթները հասանելի դարձնել բոլորին:


SkyLabs-ի առաջին պրոդուկտը SkyTerminal-ն է՝ Հայաստանում առաջին կրիպտո ինքնասպասարկման տերմինալը: Տերմինալը թույլ է տալիս օգտատերերին անմիջապես գնել և վաճառել իրենց կրիպտո ակտիվները: Գործարքները կատարվում են ՀՀ դրամով, որն ավելի է հեշտացնում կրիպտոարժույթներ ձեռք բերելու ընթացքը։ SkyTerminal-ն այս պահին սպասարկում է Bitcoin, Ethereum և USDT արժույթները, սակայն շուտով սպասվում են նաև ավելացումներ։

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!